«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2004-02-28 | #36, 2004-03-02 | #37, 2004-03-03


ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ 20 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ Է

Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը հրապարակել է աշխարհի լավագույն թենիսիստ-թենիսիստուհիների վարկանիշային հերթական ցուցակները։ Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ցուցակում 18-րդն է։ Նա այս տարվա մրցումներում վաստակել է վարկանիշային 50 միավոր։ Իսկ լավագույնների ցանկը գլխավորում է շվեյցարացի Ռոժե Ֆեդեռերը (212 միավոր)։ Երկրորդ տեղում ռուսաստանցի Մարատ Սաֆինն է (143 միավոր)։ Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Դոմինիկ Հրբատինՙ 128, Խուան Կառլոս Ֆեռերոնՙ 127, Լլեյթոն Հյուիթըՙ 115, Անդրե Աղասինՙ 105, Էնդի Ռոդիկըՙ 102, Գուստավո Կուեռտենըՙ 90, Կառլոս Մոյանՙ 84 եւ Լարս Յուհանսոնըՙ 77։

Կանանց ցուցակը գլխավորում են բելգիացի թենիսիստուհիները։ Առաջատարը Ժյուստին Էնենն էՙ 7250 միավոր, որին 51 միավորով է զիջում Կիմ Կլիյստերսը։ Իսկ ահա, մյուս թենիսիստուհիները զգալիորեն հետ են մնացել առաջատարներից։ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է ֆրանսուհի Ամելի Մորեսմոնՙ 3353, որին հաջորդում են ամերիկացի թենիսիստուհիներ Լինդսեյ Դեւենպորտը (3049), Ջենիֆեր Կապրիատին (2652), Սերենա Ուիլյամսը (2584), ռուսաստանցիներ Անաստասիա Միսկինան (2528) եւ Ելենա Դեմենտեւան (2270), ամերիկուհի Չանդա Ռուբինը (2269) եւ ճապոնուհի Այի Սուգիյաման (2103)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4