Մեկ միլիոն դոլար մրցանակային հիմնադրամով Դուբայի թենիսի մրցաշարի առաջին իսկ փուլում պայքարից դուրս մնացին Սարգիս Սարգսյանն ու Դավիթ Նալբանդյանը։ Սարգիսը երկու խաղափուլում պարտվեց Սյենգ Շալկենին (3-6, 1-6), իսկ Դավիթը պարտություն կրեց ֆինն թենիսիստ Յարկո Նիեմինենից (3-6, 3-6)։ Թենիսիստների դասակարգման ցուցակի առաջատար Ռոժե Ֆեդեռերը համառ պայքարում հաղթեց Մարատ Սաֆինին (7-6, 7-6)։ Պայքարը շարունակում են նաեւ Լոպեսը, Նադալը, Սանտորոն, Ռոխուսը, Պավելը, Լյուբիչիչը։