«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2004-03-02 | #37, 2004-03-03 | #38, 2004-03-04


ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՐԿՆԵՑԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Իրանում անցկացված սպորտային մարմնամարզության միջազգային մրցումներում գերազանց ելույթ է ունեցել Հայաստանի հավաքականը։ 12 երկրների ներկայացուցիչների մրցավեճում հայ մարմնամարզիկները նվաճել են թիմային հաղթողի կոչումըՙ կրկնելով անցյալ տարվա հաջողությունը։ Այդ հաջողությունում իրենց ներդրումն են ունեցել Վահագն Ստեփանյանը, Հարություն Ներդինյանը, Արտյոմ Ավետյանն ու Սերոբ Սողոմոնյանը, որոնք հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ վստահ ելույթներ ունեցան առանձին գործիքների վրա։ Մեր հավաքականի առաջատար Վահագն Ստեփանյանը լավագույնն էր օղակների եւ նժույգի վրա վարժություններում։ Նա 2-րդ տեղը զբաղեցրեց ազատ վարժություններում, իսկ զուգափայտերի վրա վարժությունում տեղ զբաղեցրեց լավագույն եռյակում։ Հարություն Ներդինյանն անգերազանցելի էր պտտաձողի վրա, իսկ Արտյոմ Ավետյանը պտտաձողի եւ զուգափայտերի վրա վարժություններում գրավեց 2-րդ տեղը։

Մրցումների բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարում Վահագն Ստեփանյանը 2-րդն էր, իսկ Արտյոմ Ավետյանը եզրափակեց լավագույն եռյակը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4