«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2004-03-03 | #38, 2004-03-04 | #39, 2004-03-05


ԿՐԹԱԼՐԱՏՎԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Թբիլիսիի հայկական թիվ 131 միջնակարգ դպրոցը այս տարվանից հրապարակում է կրթալրատվական պարբերաթերթ։ Հրապարակվող պարբերականում հիմնականում դպրոցի առօրյային ու դպրոցի մասշտաբով հետաքրքրական իրադարձություններին նվիրված թեմաներ ու հոդվածներ են։

Այն, որ Թբիլիսիում հենց դպրոցի մակարդակով հրապարկվում է պարբերաթերթ, արդեն ողջունելի քայլ է։ Սա հատկապես կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ հայերենի ուսուցումը բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում Վրաստանում։

Թիվ 131 միջնակարգ դպրոցի կրթալրատվական պարբերաթերթի էջերում իրենց հոդվածներն են տպագրում դպրոցի աշակերտները։ Պարբերաթերթի հայերենի առումով ուրախալի է, որ աշակերտների հայերեն լեզվի իմացությունը բավարարում է հոդվածներ հեղինակելու եւ դպրոցի կյանքին վերաբերող հետաքրքրական իրադարձությունները հայերենով շարադրելու համար։

Պարբերաթերթի 2-րդ համարում տեղ գտած նյութերը վերաբերում են «Դեդիս Տղե» Մոր օրվա տոնին, որ Վրաստանում նշում են մարտի 3-ին։ Բնականաբար, հրապարակված պարբերականի հոդվածներն էլ նվիրված են դպրոցի ուսուցչուհիներինՙ աշակերտական շնորհավորանքներով։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4