Մարտի 5-11-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան աճել է 1 մլրդ 465 մլն դրամով եւ մարտի 11-ին կազմել 102 մլրդ 997 մլն դրամ։ Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 220 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվներն աճել են 1 մլրդ 685 մլն դրամով։
Փետրվարի 28-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 1 մլրդ 640 մլն դրամով եւ մարտի 5-ին կազմել 222 մլրդ 889 մլն դրամ (ընդգրկված են 19 բանկերի ցուցանիշները)։ Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2 մլրդ 637 մլն դրամով եւ կազմել 82 մլրդ 328 մլն դրամ։ Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 1 մլրդ 515 մլն դրամով եւ կազմել 25 մլրդ 249 մլն դրամ։ Դրամով ժամկետային ավանդները նվազել են 1 մլրդ 56 մլն դրամով եւ կազմել 11 մլրդ 410 մլն դրամ։ Արտարժույթով ավանդներն աճել են 1 մլրդ 574 մլն դրամով եւ կազմել 103 մլրդ 902 մլն դրամին համարժեք արտարժույթ։ Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 51 մլրդ 587 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1 մլրդ 700 մլն դրամով), ժամկետայիններըՙ 52 մլրդ 314 մլն դրամ (նվազումըՙ 128 մլն դրամ)։
Ֆինանսական շուկա
Մարտի 5-11-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել է 500 մլն դրամի 48-շաբաթյա ՊՊՙ 6,0172 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։
Նշված ժամանակահատվածում ԿԲ-ը ներգրավել է 2 մլրդ դրամի ավանդՙ տարեկան 3,05 տոկոս տոկոսադրույքով, եւ մարել 2 մլրդ 620 մլն դրամի ավանդՙ տարեկան 3,5 տոկոս տոկոսադրույքով։
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը մարել է 3 մլն 600 հազ. ԱՄՆ դոլարի արժութային սվոփՙ տարեկան 5,9 տոկոս տոկոսադրույքով։
Արտարժույթի շուկա
Մարտի 5¬11-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը արժեզրկվել է 0,07 տոկոսովՙ 564,66 դրամից հասնելով 565,03 դրամի։
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 27,262 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 564,50 դրամ։
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը վաճառել է 4 մլն 100 հազ. ԱՄՆ դոլարՙ 562,40 դրամ փոխարժեքով։
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն