Տիգրան Պետրոսյանիՙ Ստեփանակերտում ընթացող հուշամրցաշարի 7-րդ փուլը անակնկալներ չմատուցեց։ Միանձնյա առաջատարը շարունակում է մնալ Կարեն Ասրյանը, որը վաստակել է 4.5 միավոր։ Նրանից կեսական միավորով ետ են մնում Եվգենի Սվեշնիկովն ու Տիգրան Պետրոսյանը։
Աղյուսակը 2 միավորով դարձյալ եզրափակում է Յանիկ Պելետյեն, որը հերթական պարտությունն է կրել նախօրյակին։ Շվեյցարացի գրոսմայստերն, ինչպես ինքն է նշել, պատրաստվում է մրցաշարի ավարտից հետո լինել Գանձասարում, ինչպես նաեւ Արցախի մասին անհրաժեշտ գրականություն ձեռք բերել, որպեսզի լավ ճանաչի Ղարաբաղը։
8-րդ փուլում խաղատախտակի առջեւ իրենց ուժերն են չափել Սվեշնիկով-Մաչեյա, Պետրոսյան-Պելետյե, Կոբալիա-Փաշիկյան, Անաստասյան-Սարգսյան զույգերը։ Այս հանդիպումների ավարտը երեւի ավելի պարզություն կմտցնի աղյուսակում առաջատարության հավակնություններում։
Կ. Գաբրիելյան, Ստեփանակերտ