«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2004-03-13 | #45, 2004-03-16 | #46, 2004-03-17


ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 16-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ. Սարգսյանը, որոշեց փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում։

ԿԲ խորհուրդը պաշտոնական պարզաբանում տվեց «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 3-ի 7,14,18,19,20,22,25 կետերի եւ «ՀՀ ԿԲ խորհրդի 2003 թ. մարտի 25-ի թիվ 126-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» թիվ 401 Ն որոշման կիրառման վերաբերյալ։

ԿԲ խորհրդի որոշմամբ գրանցվեց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Տաշիր-Ագրո», «Արթիկ-Ագրո», «Նժդեհ» եւ «Գավառ» մասնաճյուղերի գործունեությունների դադարեցումը։

Խորհրդի որոշմամբ արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ տրամադրվեցին անհատ ձեռնարկատերեր Արթուր Բոգոմազովին եւ Գոհար Աղալարյանին։ ԿԲ խորհուրդն ուժը կորցրած ճանաչեց արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 299 լիցենզիան։

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4