«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2004-03-13 | #45, 2004-03-16 | #46, 2004-03-17


ՓՈՂՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԻՐԵՆՔ ՉԵՆ ԾԱԽՍՈՒՄ

Ըստ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի, եվրոպական հեռարձակողների միությունը վերջին կես տարվա ընթացքում Հարավային Կովկասի երկրների մեջ ամենամսյա ամենաբարձր վարկանիշը շնորհում է հայկական Հանրային հեռուստատեսությանն այն դեպքում, երբ վերջինս Վրաստանից 6, իսկ Ադրբեջանից 12 անգամ պակաս է ֆինանսավորվում։ ԱԺ դահլիճում խորհրդի նախագահի նման փաստարկի վկայակոչումը նպատակ ուներ հակադրվելու այն դժգոհություններին, թե Հանրային հեռուստատեսությունը պետբյուջեից շատ շռայլորեն է ֆինանսավորվում։ Ասենք, որ այդ հատկացումները 2 միլիարդ դրամից մի փոքր պակաս գումար են կազմում։ Խորհրդի նախագահը տրտնջաց, որ այդ գումարի ընդամենը 750 մլնն է իրենցը, մնացածը գնում է կապի նախարարությանը եւ արբանյակային հեռարձակում ապահովող դրսի 2 ընկերությունների։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4