Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը, սույն թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ, համաձայն ՀՀ զինված ուժերի «2004 թ. պատրաստության պլանի», ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անցկացվելու են հրամանատարաշտաբային զորավարժություններՙ տեխնիկական, թիկունքային եւ բժշկական զորամասերի ընդգրկմամբ։
Համաձայն զորավարժության անցկացման պլանի, առաջին օրն անցկացվելու է զորահավաքային ռեսուրսների զորակոչՙ զորքերի համալրման համար, որը զորավարժության առաջին փուլի ուսումնական հարցերից մեկն է։