ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեյջը այս շաբաթ կայցելի Ուկրաինա, Հայաստան եւ Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունըՙ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը, Արմիթեյջը Վաշինգտոնից չորեքշաբթի կուղեւորվի Կիեւ, որտեղից այնուհետեւ Երեւան եւ Բաքու։ Ուղեւորության ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալը կհանդիպի Ուկրաինայի, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ այլ «քաղաքական առաջնորդների եւ խմբերի հետ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության առաջշարժման նպատակով»։ Արմիթեյջի վերադարձը Վաշինգտոն նախատեսվում է մարտի 27-ին, նշվում է հաղորդման մեջ։