ԲԱԹՈՒՄ, 12 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աջարիան «պատրաստ է կենտրոնի հարձակմանը, եւ ինքնավարության ռազմական ներուժը բերվել է մարտական պատրաստության վիճակի»։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախարար Ջեմալ Գոգիտիձեն։ Նրա ասելով, «Աջարիան ամեն ինչի պատրաստ է եւ հարձակման է սպասում օդից, ցամաքից ու ծովից»։ «Հենց որ տեղեկատվություն ստացվի, որ հանրապետության սահմանների մոտ կուտակումներ են սկսվում, մենք կսկսենք համարժեք պատասխանել», ընդգծել է նախարարը։
«Վրաստանի կառավարության պլաններն սպառնում են ինքնավարության խաղաղ բնակիչների անվտանգությանը,-ասել է Գոգիտիձեն։ ¬Մենք չենք կարող թույլ տալՙ լուծարելու ինքնավարությունը»։ «Այժմ մենք ապավինում ենք միայն մեր սեփական ուժերին», նշել է նա։ Նախարարը նաեւ կարծիք է հայտնել, որ «հետագայում Աջարիան իր անվտանգությունն ապահովելու համար երրորդ կողմի երաշխիքների կարիք չի ունենա»։