«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը հանդես է եկել արցախյան պատերազմի հրամանատարներից մեկիՙ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժման դատապարտմամբ։ Վկայակոչելով սահմանադրության 14-րդ հոդվածը (հայերի համար ամրագրված է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարզեցված կարգ) եւ կյանքը հայրենիքին նվիրաբերած մարտիկի նկատմամբ նման անհեռատես որոշումը համարելով անթույլատրելի, վարչությունը պահանջում է օրինականացնել ծագումով լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանի փաստացի քաղաքացիությունը։
Մ. Բ.