«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2004-04-28 | #77, 2004-04-29 | #78, 2004-04-30


ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

Շառլ Ազնավուրի երկրպագուների համար հաճելի անակնկալ դարձավ Փարիզի «Գրեվեն» թանգարանում նրա անչափ բնական քանդակի տեղադրումը մի շարք այլ նշանավոր անձանց քանդակների կողքին։ Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ քանդակագործ Էրիկ դը Սեն Շաֆեն իր վերջին աշխատանքը կերտելիս դրան տվել է յուրօրինակ արտահայտչականությունՙ ենթակա դառնալով Ազնավուրի ոչ բոլոր երկրպագուներին դուր գալու վտանգին։ Սակայն քանդակն իրականում արվեստի հաջողված գործ է։

Օգտագործված նյութը բնական մեղրամոմն է։ Դրա ընտրությունը պատահական չէ, այլ պայմանավորված է նրանով, որ մեղրամոմի կառուցվածքը զարմանալիորեն նման է մարդու մաշկի կառուցվածքին։ Բացի դրանից, ժամանակի ընթացքում մեղրամոմը ոչ սեղմվում է, ոչ էլ գունափոխվում։

Քանդակի բացման նախօրեին թանգարանի թատրոնում տեղի ունեցած երեկույթին ներկա են եղել բազմաթիվ հայտնի արվեստագետներ։ Այնտեղ էին նաեւ ինքըՙ Շառլ Ազնավուրը, իր քույրըՙ Աիդա Կառվարենցը, դուստրըՙ Կատյան, իմպրեսարիո Լեւոն Սայանը եւ այլ մերձավորներ։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4