«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2004-04-29 | #78, 2004-04-30 | #79, 2004-05-01


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ»

Ասվում է ԱՄՆ պետքարտուղարության 2003 թ. զեկույցում

Հայաստանը չի աջակցում միջազգային ահաբեկչությանն ու գլոբալ հակաահաբեկչական կոալիցիայի ակտիվ եւ իրավահավասար պետություն է, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ահաբեկչություն- 2003թ.» զեկույցում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը։ Զեկույցիՙ Հայաստանի մասին հատվածում մասնավորապես ասվում է. «Հայաստանի իշխանությունները, ներառյալ նախագահը, բազմիցս հանդես են եկել հայտարարություններովՙ դատապարտելով ահաբեկչությունը եւ օժանդակություն հայտնելով ԱՄՆ-ին ու (հակաահաբեկչության դեմ պայքարող) գլոբալ կոալիցիային։ Միեւնույն ժամանակ Հայաստանը դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ է պահպանում Իրանի եւ Սիրիայի հետ (սրանք այն երկրներն են, որոնք, ամերիկացիների կարծիքով, աջակցում են ահաբեկչությանը), քանի որ այդ երկրներում բնակվում են զգալի թվով հայեր։ Հայաստանի կառավարությունը առաջարկել է իր օգնությունը, այդ թվում ինժեներական եւ բժշկական ծառայություններ Իրաքի հետպատերազմյան վերականգնման համար»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4