«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2004-04-29 | #78, 2004-04-30 | #79, 2004-05-01


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻՆ ՉԲԱՑԱՌԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Ստրասբուրգում ապրիլի 29-ին տված մամլո ասուլիսում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ եթե Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցը մտցվի օրակարգ, ապա Ադրբեջանը կլինի առաջին երկրներից, ով կճանաչի Հյուսիսային Կիպրոսը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը։ Մինչ այդ, ապրիլի 13-15-ը Անկարայում պաշտոնական այցով գտնվելու օրերին Իլհամ Ալիեւն ասել էր, որ եթե ապրիլի 24-ի հանրաքվեն (Կիպրոսի վերամիավորման վերաբերյալ) դրական ելք չունենա, ապա Բաքուն կարող է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4