Ախալքալաքի Ա-Ինֆո գործակալությունը հաղորդում է, որ Վրաստանի կառավարությունը Ջավախքի ճանապարհները վերականգնելու նպատակով տրամադրել է 1 մլն դոլար։ Վրաստանի հայերի միության առաջնորդ եւ Վրաստանի ենթակառուցվածքների եւ զարգացման փոխնախարար Հենրիխ Մուրադյանն ասել է, որ այդ գումարով հնարավոր կլինի վերանորոգել Նինոծմինդա-Ժդանովկա (հայ-վրացական սահմանագլուխ), Ասպինձա-Ախալքալաք, Կարզախ-Ախալքալաք ճանապարհահատվածները։ Մասնավորապես Կարզախ-Ախալքալաք հատվածի վերանորոգումը պայմանավորված է նրանով, որ հայաբնակ Կարզախում նախատեսվում է բացել վրաց-թուրքական սահմանի երրորդ մաքսատունը։ Օրերս Ջավախք էին ժամանել Վրաստանի ենթակառուցվածքների եւ զարգացման նախարար Թամար Սուլուխիան, նրա տեղակալ Հենրիխ Մուրադյանը եւ ճանապարհային դեպարտամենտի ղեկավար Ռոման Դալլաքաշվիլին։