ՄՈՍԿՎԱ, 25 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մի հնարամիտ 26-ամյա հայ, կեղծ ամուսնություններ կազմակերպելով, շուրջ 150 համագյուղացիների համար գրանցում Է դասավորել Մոսկվայի քանդման ենթակա շենքերում», իր «Վա՜յ, մոլոդե՛ց» հեգնական հոդվածում գրում Է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։
Թերթը չի հաղորդում այդ անձնավորության իսկական անունը, նրան պայմանականորեն ներկայացնելով Սամվել Սարգսյան։
«Մեքենայությունները բացահայտվել են, դատարանները կընդունեն ամուսնությունները եւ գրանցումները չեղյալ հայտարարելու որոշումներ, խաբեության ճանապարհով ձեռք բերված բնակարանների վրա կալանքի որոշում կդրվի»,- գրում Է թերթը եւ այսպես ավարտում հոդվածը. «Հայտնի չԷ, սակայն, թե այդօրինակ ճանապարհով քանի՜-քանի՜ գյուղ, աուլ եւ կիշլակ Է տեղափոխվել Մոսկվա»։