Երեկ «Հանրապետական» մարզադաշտում առաջին շրջանի ավարտական խաղում «Արարատը» հյուրընկալել էր «Բանանցին»։ 47-րդ րոպեին Կարեն Նավոյանի խփած միակ գոլը հաղթանակ պարգեւեց արարատցիներին, որոնք առաջին շրջանն ավարտեցին 3-րդ տեղումՙ վաստակելով 12 միավոր։
Գյումրիում «Շիրակի» եւ «Կոտայքի» մրցավեճն ավարտվեց ոչ-ոքիՙ 1¬1։ 14-րդ րոպեին հաշիվը բացեց շիրակցի Երվանդ Հակոբյանը, 78-րդ րոպեին Նորայր Գրիգորյանը վերականգնեց հավասարակշռությունը։ Այսօր կկայանան «Կիլիկիա»-«Փյունիկ», «Դինամո-Զենիթ»-«Միկա» հանդիպումները։