«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2004-06-18 | #113, 2004-06-19 | #114, 2004-06-22


ԹԱՔՆՎԱԾ ՉԱՐԻՔ ՍՈՑՔԱՐՏԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության բնակիչները սոցիալապես կքարտավորվեն, կունենան թղթե համարակալված մի կտրոն, որը կենտրոնացնելու է յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական տվյալներըՙ խոստանալով փաստաթղթային ինչ-ինչ դյուրություններ ստեղծել: Առայժմ հայտ ներկայացրած 1 մլն 376 հազարից 800 հազար մարդ արդեն ստացել է սոցապքարտեր: Սկզբից եւեթ սոցապքարտերի ներդրման ծրագրի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք կար հասարակության, հատկապես մտավորականության շրջանակներում: Սակայն մինչ այժմ չի եղել համաժողովրդական այն դիմադարձ շարժումը (հասարակության լայն շերտերը հիմնականում անտեղյակ են դրա վտանգներից), որ իշխանություններին ստիպի հրաժարվել այդ ծրագրից: Վերջերս «Ազգ» օրաթերթում այս հարցի մասին հանդես եկավ ՀՀ Սահմանադրական դատարանի, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը: Այդ հրապարակումից հետո մենք ստացանք Վանաձորի քաղաքացիներիՙ վերոհիշյալ հարցի առնչությամբ նամակը լուրջ մտահոգություններով եւ հիմնավորումով: Խմբագրություն շարունակում են դիմել քաղաքացիներ, մտավորականներ, որոնք մտահոգ են եւ տագնապներ են արտահայտում սոցապքարտերի ներդրման վտանգների շուրջ:

Ձեզ ենք ներկայացնում «Ազգին» դիմած եւ այս խնդրով մտահոգ, ճանաչված գեղանկարիչ Կարեն Սմբատյանի կարծիքը:

- Իմ վերաբերմունքը սոցապքարտեր կոչված այս այլանդակ երեւույթի նկատմամբ վերին աստիճանի բացասական է, եթե չասեմ տագնապալի: Սոցապքարտ կոչված այս համակարգը զուտ սոցիալական բնույթ չի կրում, սա մեր ժողովրդին ոչնչացնելու ծրագիր է: Սոցապքարտ տալուն հետեւելու է չիպի ներարկումը, որից պալարներ են առաջանում մարդու վրա, դրանք էլ առաջացնում են շատ հիվանդություններՙ ընդհուպ արյան վարակ: Սոցապքարտը գլոբալիզացիայի ծրագրի կետերից մեկն է: Երբ մի քանի տարի առաջ մեկնել էի Ամերիկա, ապրում էի Թահանգայում, որն առաջ մեքսիկական բնակավայր է եղել, հետո ամերիկացիները գրավել էին: Մարդիկ կային այստեղ, որ փախել էին Մեքսիկայից այդ սոցապքարտերից ազատվելու համար եւ ահավոր բաներ էին պատմում, մենք լուրջ չէինք ընդունում այն ժամանակ:

Սոցապքարտ ծրագրի հեղինակներըՙ հիմնականում հրեական-մասոնական ուղղվածությամբ, շեշտը դնում են թույլ զարգացած երկրների վրա, որոնք պատրաստ են ամեն ինչի գնալ, միայն թե սոցիալական այդ կախարդանքը ստանան: Մարդկանց պարտադրում են ստանալ այդ քարտերը, հակառակ պարագայում զրկվում են գրեթե ամեն ինչից, սա արվում էՙ խախտելով երկրի սահմանադրական կարգը, սահմանադրորեն ամրագրված եւ ի վերուստ տված մարդու ազատ կամքի դրսեւորումները:

Այս ծրագիրը նենգ բանակցությունների հետեւանք է, որ ուզում են ներարկել աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդին: Մեր իշխանությունները չեն մերժել սա եւ, որքան էլ տարօրինակ է, չի մերժել նաեւ եկեղեցին: Թեեւ տեղյակ եմ, որ երկվություն կա եկեղեցում այս հարցի մասին: Վեհափառ հայրապետին ծրագիրը ներկայացրել են իբրեւ անվնաս, բայց նա պետք է խորազնին ուսումնասիրեր հարցը, որովհետեւ սա նախ եւ առաջ եկեղեցու խնդիրն է: Եկեղեցիները նզովել եւ չեն ընդունել դա, ինչպես Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ 2-րդը, Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդը: Այդպես եղել է նաեւ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում:

Լինելով լավատես, կարծում եմ, այս ծրագիրը չի իրականանալու Հայաստանում, ժողովուրդը դեմ է լինելու եւ մեծ ընդվզում կլինի: Մեր բնակիչներիցՙ 75 հազար ստորագրություններով, բողոք են ներկայացրել ՀՀ նախագահին, վարչապետին եւ Վեհափառին:

Այս դավադիր ծրագիրն ինչպես ժողովրդի, այնպես էլ անհատի մեջ սպանում է բոլոր առանձնահատկությունները, տանում անհատական մտածողության, նախաձեռնության, ստեղծագործության, արվեստների ոչնչացման, փոխարենը ընդհանուր մտածողություն եւ ընդհանուր մշակույթ է ստեղծվելուՙ զերծ որեւէ ազգային առանձնահատկությունից ու դիմագծից: Ստեղծելու են դյուրին կառավարելի զանգվածներ, որոնք որեւէ ստեղծագործ ունակություն ձեւավորելու ընդունակ չեն լինելու:

Կարծում եմՙ չի հաջողվելու, եւ այս վտանգը կանխվելու է:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4