«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2004-06-24 | #117, 2004-06-25 | #118, 2004-06-26


ԲԱՑԱՌԵԼ ՍՈՑՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒՄ «ՆԵՌԻ ԴՐՈՇՄԻՆ»

Մայր աթոռ Սբ. Էջմիածնի մամլո դիվանից տեղեկացանք հունիսի 24-ին տեղի ունեցած Գերագույն հոգեւոր խորհրդի եւ Հայաստանի եպիսկոպոսների ու թեմակալ առաջնորդների միացյալ ժողովի մասին, որտեղ քննարկվել են նաեւ Հայաստանում ներդրվող սոցիալական քարտերի համակարգի հետ կապված որոշ հարցեր:

Ներկայացնենք Մայր աթոռ Սբ. Էջմիածնի արձանագրած դիրքորոշումը. «Սուրբգրային հայտնությամբ եւ եկեղեցու ուղղափառ հայրերի սրբազան ուսուցումների լույսի ներքո բացառելի է սոցիալական քարտի համարի որեւէ առնչում «Նեռի դրոշմին»: Հայաստանի Հանրապետությունում ներդրվող սոցիալական ապահովության քարտերի համակարգը վտանգ չի պարունակում անձի հոգու փրկության առումով, քանզի Աստված եւ մարդ հարաբերությունները հոգեւոր աննյութական աղերս են: «Հոգի է Աստված եւ Նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհ. 4:24): Սբ. Էջմիածնի միջնորդությամբ, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ բացառվել է «6» թվի երեք անգամ հաջորդական կրկնությունը սոցապքարտերի համարներում եւ գծիկավոր պայմանանշաններում, հակառակ պարագայում առաջանում է քրեական պատասխանատվության խնդիր:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4