Փարիզի «Աշխարհ» թերթից տեղեկանում ենք, որ մայիսին Կաննում անցկացված 57-րդ միջազգային կինոփառատոնում (որին «Ազգը» ժամանակին անդրադարձել է) ցուցադրված ժապավենների մեջ եղել է հայկական վավերագրական ֆիլմ: Խոսքը նախկին ճարտարապետ Երվանդ Ջանիկյանի եւ նախկին նկարիչ Անջելա Ռիչչի Լուկկիի «Օ՜, Ուոմա» 71 րոպեանոց ժապավենի մասին է, որը Կաննում ցուցադրվել է որպես իտալական ֆիլմ:
Մի շարք կինոքննադատների բնորոշմամբ, այդ վավերագրական ֆիլմն իր ճշմարտացիությամբ պարզապես սարսափազդու է: Ջանիկյանը եւ Ռիչչի Լուկկին իրենց վավերագրական ֆիլմը նկարահանելիս օգտագործել են Առաջին աշխարհամարտի կինոարխիվները, որպեսզի ցուցադրեն միլիոնավոր չափահաս մարդկանց եւ նույնիսկ երեխաների համար պատերազմի հետեւանքով մինչեւ օրս չսպիացած վերքերը:
Պ. Ք.