«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2004-06-29 | #120, 2004-06-30 | #121, 2004-07-01


ԼՈՒՍԱՎՈՐ ԲՌՆԿՈՒՄՆԵՐ ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Հոգու նվիրումը դժվար օրերի փորձությունների ճանապարհին է երեւում: Ահա նման փորձությունների սայթաքուն ճանապարհներին, երբ կյանքը թվում էրՙ կուչ է եկել նավթավառների շուրջ, Երեւանում մշակութային լուրջ կյանք էր արարվում, ստեղծվում էր գույն ու կտավ, հնչյուն ու բառ: Ահա եւ դժկամորեն հիշվող այդ տարիները բոլորովին նոր լույսով են անդրադարձվում արվեստաբան-լրագրող Լեւոն Լաճիկյանի «Անլույս օրերի ոգեղեն ղողանջները» նորընծա ժողովածուում: Առիթ ունենալով ներկա գտնվել գրքի շնորհանդեսային ազնիվ մթնոլորտում, հասկացա, որ անլույս օրերի այդ ոգին սիրուց է ծնվել, արվեստի ու գեղեցիկի նկատմամբ ունեցած անշահ սիրուց: Ժողովածուի, ուր զետեղված են 1992-94 թթ. հեղինակիՙ «Ազգ» օրաթերթում հրատարակված հոդվածներն այդ տարիների լուսավոր բռնկումների, մշակութային երեւույթների ու անձերի շուրջ, կանդրադառնանք մեր թերթի առաջիկա համարներից մեկում:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4