«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2004-07-01 | #122, 2004-07-02 | #123, 2004-07-03


ԱՐԱԲՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կիսամեռ հայուհի, որի կողքին մահվան ճիրանների դեմ պայքարող որբ երեխա է: Այս երկու դժբախտների երկ-խոսությունն է ներկայացնում արաբ դասական բանաստեղծ Մահարուֆ էլ Ռասաֆին իր «Որբին մայրը» պոեմում: Այն գրվել է Մեծ եղեռնից 6 տարի առաջՙ 1909 թ. եւ հայկական ջարդերին նվիրված առաջին գեղարվեստական արտահայտությունն է արաբական գրականության մեջ: Իսկ արաբական մամուլը կոտորածներին անդրադառնում է դեռեւս 1896-98 թթ.: Դեռ ավելինՙ 1913 թ. Փարիզում տեղի է ունենում արաբ մտավորականների կոնգրեսը, որտեղ առանձին զեկույցներ են հնչում հայ ժողովրդին վերաբերող:

Լիբանանահայ բանաստեղծ, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը շուրջ 20 տարի ուսումնասիրում է արաբ գրականությունը: «Դեր Զոր, Ռակկայի եւ Քամիշլիի շրջաններում ծնված ու մեծացած արաբ արձակագիրների աչքի առջեւ է տեղի ունեցել հայոց կոտորածը: Նրանք այդ ամենն արտացոլել են իրենց ստեղծագործությունում եւ իբրեւ պատմական հիշողություն փոխանցել սերունդներին», ասում է Սարգիս Կիրակոսյանը:

Հայոց եղեռնին են անդրադառնում նաեւ նոր սերնդի գրողները: Ֆայալ ալ Խուտրոշի «Գիշերվան կամ հասմիկի թերթեր» վեպի առանցքային հերոսներից է Եղեռնից մազապուրծ զեյթունցի մի երիտասարդ: Նա հաստատվում է Հալեպում եւ տուն կառուցում իր հայրենի տան նմանությամբ, ամենաբարձր բլրի վրա:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4