Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպան է նշանակվել Ալիռեզա Հաղիղյանը, այս մասին «Ազգը» տեղեկացավ վստահելի աղբյուրներից: Ենթադրվում է, որ նորանշանակ դեսպանն այսօր կժամանի Երեւան: Մեր ունեցած տեղեկությունները մեծարգո դեսպանի մասին սուղ են. նշենք, որ պրն Հաղիղյանը հմուտ դիվանագետի համարում ունի, երկար տարիներ եղել է Իրաքում Իրանի հավատարմատարը (իրաք-իրանյան պատերազմից հետո Թեհրանը Բաղդադում ներկայացված է եղել հավատարմատարի մակարդակով): Փաստորեն, մինչեւ վերջերս Հաղիղյանը եղել է Բաղդադում Իրանի դեսպանըՙ հավատարմատարի աստիճանով: Հաղիղյանը ծնվել է Սպահանում, ազգությամբ պարսիկ է:
Հաղիղյանը դառնում է Հայաստանում Իրանի երրորդ դեսպանը: Մինչ այդ, 1999–2004 թթ. դեսպանը Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին էր (1992–95 թթ. եղել է փոխդեսպան, իսկ 1998–99 թթ.ՙ ժամանակավոր հավատարմատար Երեւանում), իսկ դրանից առաջՙ Համիդռեզա Նիքքար Էսֆահանին (1995–98 թթ.):
Թ. Հ.