Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալիռեզա Հաղիղյանը երեկ ժամանել է Երեւան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Մոտակա օրերին դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի նախագահ Քոչարյանին: Դեսպան Հաղիղյանը ծնվել է 1958 թ. Սպահան քաղաքում, ունի համալսարանական կրթություն: 1981 թ.-ից աշխատում է Իրանի ԱԳՆ համակարգում: 1983-87 թթ. եղել է Կանադայումՙ Իրանի դեսպանատան երրորդ քարտուղար, 1987-88 թթ.ՙ Իրանի ԱԳՆ երկրորդ քարտուղար, 1988-93 թթ.ՙ Գերմանիայում Իրանի դեսպանության առաջին քարտուղար: 1993-98 թթ. եղել է Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով խորհրդական, 1998-2001 թթ.ՙ արտգործնախարարության հետազոտությունների գծով գլխավոր վարչության տնօրեն, իսկ 2001-03 թթ.ՙ Իրաքում Իրանի ժամանակավոր հավատարմատար: Դեսպան Հաղիղյանը ամուսնացած է, ունի 3 երեխա, տիրապետում է անգլերենին: