«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2004-07-28 | #140, 2004-07-29 | #141, 2004-07-30


ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ ԳՆԵԼՈՒ Է ՆԱԵՎ ԹՈՒՆԻՍԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը շարունակում է նոր պլաններ իրագործել, թեեւ նրա «Աերոպորտոս Արգենտինա» ընկերությունը անցյալ տարի ֆինանսական խնդիրներ ուներ: Մեր հայրենակիցը, որը 37 օդակայան ունի, որոնցից 33-ը Արգենտինայում, հիմա էլ, ըստ «Ազատության», մասնակցում է Թունիսի գլխավոր օդակայանի համար հայտարարված մրցույթին: Ըստ մասնագետներիՙ Էռնեկյանի հաղթելու հավանականությունը մեծ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4