ԲԱՔՈՒ, 23 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում սկսվել են «Հավերժություն-04» կոչվող զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ցամաքային ուժերը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, զորավարժությունների հիմքում «խաղաղարար» եւ «մարդասիրական» համատեղ գործողությունների իրականացումն Է: Դրանք կավարտվեն օգոստոսի 27-ին: