Ամբարտավան պահվածքի պատճառով ինքն իրեն հեղինակազրկած ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը երեկ հայտարարեց, թե թողնում է շոու բիզնեսը, որովհետեւ «սարսափելի հոգնած է եւ կամենում է հանգստանալ»: Նա, իհարկե, չթաքցրեց, որ այդ ցանկությունն առաջացել է ռոստովահայ լրագրող Իրինա Արոյանի հետ ունեցած աղմկալից պատմությունից հետո: «Ես լքում եմ շոու բիզնեսը ապացուցելու համար, որ չեմ պատրաստվում «փող աշխատել» սկանդալներով եւ դատական գործերով: Շատերն ինձ հենց դրա համար են մեղադրում, բայց ես այդպիսի գովազդի կարիք չունեմ», արդարացավ Կիրկորովը:
Իսկ Իրինա Արոյանը չի շտապում հավատալ, որ Կիրկորովը կհեռանա էստրադայից: Համենայն դեպս, ինչպես ինքն է երեկ ասել, այդպիսի փափագ չի ունեցել:
Ռ.Պ.