Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 25-ի նիստում հաստատեց ՀՀ ԿԲ 2004 թ. երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները, որոշեց փոփոխություններ կատարել «ՀՀ կենտրոնական բանկում ռիսկերի կառավարման եւ ներքին հսկողության համակարգի գործունեության վերաբերյալ» կարգում: ԿԲ խորհուրդը որոշեց հրատարակել ՀՀ ԿԲ 2004 թ. երկրորդ եռամսյակի «Բանբերը» եւ «ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2004 թվականի հուլիս ամսվա համարը:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն