«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2004-08-25 | #147, 2004-08-26 | #148, 2004-08-27


«ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻՆ»

Հայ արիական միաբանության գերագույն խորհուրդը դատապարտում է «սափրած գլուխների» հակամարդկային ու հակազգային գործունեությունը, որի հիմնական թիրախը դարձել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Խորհուրդը նշում է, որ «սափրած գլուխների» տերերը փորձում են վախի ու սարսափի մթնոլորտ ձեւավորելՙ իրենց իշխանությունն ու թալանը լկտիաբար շարունակելու նպատակով: «Այս բոլորի համար նախեւառաջ պատասխանատու է Հայաստանի նախագահը: Եթե նա չի պաշտպանում Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները եւ դրանով իսկՙ կամա թե ակամա լրացուցիչ իրավունքներ տալիս համազգային թալանից հղփացած «ազգի բարերարներին», ապա նրա հետագա պաշտոնավարումը ակնհայտորեն կդառնա համազգային աղետ», ասված է հայտարարության մեջ:

Նման անցանկալի իրավիճակից խուսափելու համար երկրի նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին խորհուրդն առաջարկում է ազգային ու պետական անվտանգության ոլորտը հանձնել հայ ազգայնականներին, օրինակ, Հայ արիական միաբանությանը, «որից հետո Հայաստանի հանրությունը շատ շուտով կզգա, թե ո՞ւմ տեղը որտեղ է, եւ ի՞նչ է նշանակում ազգային ու իրավական պետություն»:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4