«Ուտօպիանա» ընկերակցությունը Շվեյցարիայի «Բաթիի» փառատոնի շրջանակներում Հայաստանում իրականացնում է «Կանչարան» նախագիծը: Այն սկսվեց երեկ, կեսգիշերին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 9-ը: Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված է բաց ձայնափող, որը 7 օր շարունակ կորսա բոլոր ձայներըՙ մարդկանց խոսքերը, փողոցի աղմուկը եւ կփոխանցի Ժնեւի Պլազ դը Բոլորտի հրապարակ: Բացի այդ, ամեն օր կլինեն 30 րոպեանոց երաժշտական ելույթներ եւ համերգներ:
«Ուտօպիանա» ընկերակցության նախագահ Նազարեթ Կարոյանը նշեց, որ բոլորը կարող են օգտվելՙ հղելով իրենց խոսքը, երգը: Նախագծի հեղինակը Թիերի Ֆոնտեն է, որը շոշափում է այսօր մեծ պրոբլեմ դարձած հաղորդակցության հարցը: Ըստ նախագծի հեղինակների, աշխարհի բոլոր կետերում հայեր կան եւ նրանց բոլորին էլ հետաքրքրում է, թե ինչ հույզեր եւ ապրումներ ունեն իրենց հայրենակիցները:
Թեեւ նախագիծը միակողմանի հաղորդակցություն է, բայց ինչպես նշվեց, սեպտեմբերի 4-ին եւ 5-ին շվեյցարական ռադիոկայանները կվերարձակեն արձագանքները:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ