«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2004-09-03 | #154, 2004-09-04 | #155, 2004-09-07


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան աճել է 418 մլն դրամով եւ սեպտեմբերի 2-ին կազմել 112 մլրդ 774 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 370 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվներն աճել են 788 մլն դրամով:

Օգոստոսի 20-27-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 1 մլրդ 913 մլն դրամով եւ օգոստոսի 27-ին կազմել 245 մլրդ 284 մլն դրամ (ընդգրկված են 19 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1 մլրդ 867 մլն դրամով, կազմելով 87 մլրդ 543 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 265 մլն դրամով եւ կազմել 27 մլրդ 467 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդները նվազել են 1 մլրդ 927 մլն դրամով եւ կազմել 8 մլրդ 881 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 2 մլրդ 238 մլն դրամով եւ կազմել 121 մլրդ 392 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 61 մլրդ 141 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1 մլրդ 124 մլն դրամով), ժամկետայիններըՙ 60 մլրդ 251 մլն դրամ (աճըՙ 1 մլրդ 114 մլն դրամ):

Ֆինանսական շուկա

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել է 500 մլն դրամի 52-շաբաթյա ՊՊՙ 5,0499 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, եւ մարվել 600 մլն դրամի 45-շաբաթյա ՊՊՙ 10,0330 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Արտարժույթի շուկա

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեզրկվել է 0,04 տոկոսովՙ 515,56 դրամից հասնելով 515,76 դրամի:

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 42,357 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 515,46 դրամ:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4