Ադրբեջանի արտգործնախարարը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում որոշ մանրամասներ է հաղորդել իր հայ գործընկեր Վարդան Օսկանյանի հետ շարունակվող բանակցություններից: «Պրահայի հանդիպումները կարելի է օգտակար համարել: Տեղի են ունեցել քննարկումներ, կարգավորման մի շարք առանցքային հարցերի շուրջ տեսակետների խորքային փոխանակում: Կողմերը շարունակում են մերձեցնել միմյանց տեսակետները: Այս փուլում մեր ուշադրության կենտրոնում կարգավորման գործնական խնդիրներն են, այսինքնՙ հակամարտության հետեւանքների վերացումը, ներառյալ բնակչության վերադարձի եւ կոմունիկացիաների վերականգնման հարցերը, ինչպես նաեւ (մեր ուշադրության կենտրոնում են) կարգավորման փուլում անվտանգության միջոցառումները», ասել է Մամեդյարովը: