«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2004-09-07 | #156, 2004-09-08 | #157, 2004-09-09


ՆՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵԲ ԿԱՅՔ

Նորություններ, հանդես, շտեմարան, ֆորում, օրենսդրություն եւ մշակութային լուրջ վերլուծական հոդվածներ: Այս ամենին կարող եք ծանոթանալՙ այցելելով www.arvest.am մշակութային պորտալի էջեր: www.arvest.am վեբ կայքը, նախաձեռնողների հավաստմամբ, միտում ունի դառնալու մշակութային հարցերի քննարկման վայր:

2002 թ.-ից գործող www.arvest.am-ը 6 ամիս առաջ ընդամենը «Արվեստ» ամսագրի ինտերնետային տարբերակն էր: Ամիսներ շարունակ այն թարմացվել եւ նորացվել է Հայաստանի կինոգետների ու կինոլրագրողների ընկերակցության նախաձեռնությամբ: Ծրագիրը ֆինանսավորել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղը:

- Այժմ «Արվեստ» ինտերնետային ամսագիրը www.arvest.am մշակութային պորտալի բաղկացուցիչ մասն է միայն: Պորտալի բոլոր բաժինները պարբերաբար թարմացվում են, իսկ շտեմարան բաժնում կարող են գրանցվել եւ իրենց ծրագիրը ներկայացնել հանրապետությունում գործող մշակութային հասարակական կազմակերպությունները,- նշում է կինոգետների եւ կինոլրագրողների ընկերակցության նախագահ Սուսաննա Հարությունյանը:

Ինտերնետային ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Միքայել Ստամբոլցյանը հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս կունենանք նաեւ «Արվեստ» ամսագրի տպագիր տարբերակը, որի կարիքը, նրա խոսքերով, ակնառու է:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4