«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2004-09-09 | #158, 2004-09-10 | #159, 2004-09-11


ԳԵՆԵՐԱԼՆ ԱՅԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանի` ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքների վերաբերյալ արած արտահայտություններն արդյոք լեզվի թռի՞չք էին, թե՞ անհարթ ձեւակերպում:

Մինչ այս առնչությամբ հոլովումները տարբեր մեկնաբանություններ են ստանում, Մ. Հակոբյանը երեկ որոշ պարզաբանումներ է արել:

Մասնավորապես նաեւ «Ազգի» թղթակցի հարցադրմանը ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետն ասել է.

- Խոսելով ԼՂՀ պաշտպանության բանակի` իր հսկողության տակ գտնվող տարածքներում գործողությունների մասին, ես նկատի եմ առել, որ այդ եւ այլ հարցերը կարող են հրատապ դառնալ ու դիտարկվել սոսկ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրավաքաղաքական լուծման, այդ թվում` նրա միջազգային ճանաչման եւ ԼՂՀ անվտանգության հարցերի լուծման համատեքստում:

Ինչ վերաբերում է այդ տարածքների նշանակության մասին իմ խոսքերին, ապա դրանք արտահայտում էին իմ համոզվածությունը, որ այդ տարածքները պետք է ինտենսիվ զարգանան: Դա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ համայն հայության խնդիրն է: Հայկական մամուլում հրապարակված իմ արտահայտությունների այլ մեկնաբանություններն անհիմն են:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4