«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2004-09-10 | #159, 2004-09-11 | #160, 2004-09-14


ՄԻՆԱՍՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ Է ԽԱՂՈՒՄ

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնությունը հատեց «հասարակածը»: Գերազանց է հանդես գալիս Արտաշես Մինասյանը, որը 7 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով վստահորեն գլխավորում է աղյուսակը: Հերթական հաղթանակը նա տոնեց Գաբրիել Սարգսյանի նկատմամբ: Առաջատարից 2 միավորով հետ է մնում Կարեն Ասրյանը, որը հաղթեց Տիգրան Քոթանջյանին: 4,5 միավորով երրորդ տեղում է Արման Փաշիկյանը, որը պարտության մատնեց Արթուր Չիբուխչյանին: Բենիամին Գալստյանն էլ առավելության հասավ Աշոտ Անաստասյանի նկատմամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4