Ճապոնական «Սոնի» կորպորացիայի գլխավորած ներդնողների խումբը Քըրք Քըրքորյանին պատկանող «Մետրո Գոլդուին Մայեր» (MGM) հոլիվուդյան կինոստուդիայի դիմաց պատրաստ է վճարել առաջվանից ավելի բարձր գինՙ 4,7 մլրդ դոլար: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» ֆինանսական օրաթերթը: Նոր առաջարկության պայմանների համաձայն, «Սոնին» 12 դոլար է առաջարկում MGM-ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց, որը 75 սենթով ավելի է նախապես իր առաջարկած 11,25 դոլարից: Ներդնողների խումբը ստանձնում է MGM-ի 2 միլիարդանոց պարտքի պարտավորությունները: Այսպիսով, գործարքի ընդհանուր գումարը կազմում է մոտ 4,7 մլրդ դոլար:
Պ. Ք.