«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2004-09-10 | #159, 2004-09-11 | #160, 2004-09-14


1988 Թ.-ԻՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ Է ԱՐՏԱԳԱՂԹԵԼ 7 ՄԼՆ ՄԱՐԴ

Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից Ռուսաստանի Դաշնություն արտագաղթողների թվով առաջատարն Ադրբեջանն է: Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի հրատարակած «Միգրացիան Կովկասում» գրքում բերված տվյալների համաձայն ներկայումս Ռուսաստանում բնակվում են 3 մլն ադրբեջանցի, 1 մլն հայ եւ նույնքան էլ վրացի: Ռուս փորձագետ Ալեքսանդր Արսենեւն իր «Հայաստանի եւ Ադրբեջանի դեմոգրաֆիական պատկերի լեգենդներն ու միֆերը» հոդվածում նշում է, որ 1988 թ.-ից ի վեր երեք հանրապետությունից ՌԴ է արտագաղթել 77,5 մլն մարդ, որոնցից 4,5 մլն-ն Ադրբեջանից, 1,51,7-ըՙ Վրաստանից, իսկ 1 մլն-ըՙ Հայաստանից:

- Մարդիկ նախընտրում են առաջին հերթին մեկնել Ռուսաստան, քանի որ չկա վիզա ձեռք բերելու անհրաժեշտություն: Մեծ դեր ունի նաեւ լեզվի իմացությունը: Սրանք են պատճառները, որ ԱՄՆ եւ Եվրոպա արտագաղթողների թիվը տասնյակ անգամ պակաս է,- նշում է լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Արտագաղթն իր ծավալներով գագաթնակետին հասավ 199294 թթ.: Ներկայումս մշտական բնակության նպատակով արտագաղթողներից զատ մեծաթիվ են նաեւ սեզոնային աշխատանքի մեկնողները:

Կարեն Ասատրյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, պատրաստվում է մեկնել ՌԴ եւ աշխատել որպես բանվոր:

«Նպատակս է մի քանի ամիս աշխատել Ռուսաստանում, որոշակի գումար վաստակել եւ վերադառնալ Հայաստան», ասում է նա:

Միգրացիայի վարչությունից հայտնում են, որ տարեկան արտերկրից 600800 մլն դոլար գումար է փոխանցվում Հայաստան, որից 70 տոկոսըՙ Ռուսաստանից: Հարկ է նշել սակայն, որ արտագաղթողները բնակչության երիտասարդ եւ աշխատունակ մասն են կազմում, որոնց բացակայությունը դանդաղեցնում է հայրենիքում միջին խավի ձեւավորումը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4