«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2004-09-14 | #161, 2004-09-15 | #162, 2004-09-16


ԱՌԱՋԻԿԱ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՍՐԲԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջիկա եպիսկոպոսական ժողովներում կվերականգնվի սրբացման կարգը:

Այս մասին տեղեկացրեց Մայր աթոռ Սբ Էջմիածնի մամուլի պատասխանատու Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` նշելով, որ այդ հիմնահարցը բազում տարիներ մտահոգել է հայրապետներին:

Ըստ նրա, խորհրդային շրջանում խոսք անգամ լինել չեր կարող սրբացման կարգի մասին, սակայն ներկայում այն պարտադիր պետք է վերականգնվի: Տեր Վահրամի խոսքերով, դեռեւս երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսն իր կյանքի վերջին տարիներին զբաղվել է այս հարցով ` մի խումբ միաբանների հանձնարարելով ուսումնասիրել աղբյուրները եւ վերականգնել կարգը:

Տեր Վահրամը նշեց, որ նախնական տարբերակով նախատեսվում է սրբերի դասը կարգել հոգելույս Կոմիտաս վարդապետին, Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին եւ այլ մաքրակրոն ու ազգանվեր անձանց:

Հավելենք որ, Հայ եկեղեցու կանոնով կարգված վերջին սուրբը Մովսես Գ Տաթեւացի կաթողիկոսն է (1629-1632թթ), նրանից հետո Հայ եկեղեցու սրբերի դասը որեւէ մեկը չի կարգվել, հետագայում սրբադասության կանոնը մոռացվել կամ, ինչպես ոմանք կարծում են, կորել է առեղծվածային պայմաններում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4