«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2004-09-16 | #163, 2004-09-17 | #164, 2004-09-18


ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 10-րդ տուրից հետո պայքարը չեմպիոնի կոչման համար հասավ գագաթնակետին: Միանձնյա առաջատար Արտաշես Մինասյանը սեւերով զիջեց Աշոտ Անաստասյանին, իսկ ահա Կարեն Ասրյանը հաղթեց Փաշիկյանին: Արդյունքում երկու շախմատիստներն էլ 9 միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: Արդեն կարելի է վստահորեն ասել, որ հենց այս շախմատիստների միջեւ կընթանա պայքարը ՀՀ չեմպիոնի կոչման համար, քանի որ մյուս մասնակիցները զգալիորեն հետ են մնացել առաջատարներից: Այսպես, երրորդ տեղում ընթացող Գաբրիել Սարգսյանը վաստակել է 6 միավոր: Հերթական տուրում նա երկարատեւ պայքարից հետո ոչ-ոքի խաղաց Չիբուխչյանի հետ: Գալստյանը սպիտակներով հաղթեց Քոթանջյանին:

Այսօր կկայանա մրցաշարի 11-րդ տուրը, որում հանդիպելու են առաջատարներըՙ Ասրյանն ու Մինասյանը: Այս պարտիայի ելքը չափազանց վճռորոշ նշանակություն կարող է ունենալ առաջին տեղի համար մղվող պայքարում: Կկայանան նաեւ Չիբուխչյան-Անաստասյան, Սարգսյան-Գալստյան, Քոթանջյան-Փաշիկյան պարտիաները:

Աշոտ Հայրապետյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4