«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2004-09-16 | #163, 2004-09-17 | #164, 2004-09-18


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

Չինաստանում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում Դավիթ Նալբանդյանն առաջին շրջանում հաղթելով դանիացի Պլեսին (7-6, 3-6, 6-3), հաջորդ փուլում եւս հաջող հանդես եկավ: Ճիշտ է, թայվանցի Լու Ենսունի հետ մրցախաղն էլ նրա համար դժվար ընթացք ունեցավ: Առաջին խաղափուլի ելքը վճռվեց թայ-բրեյքում: 7-6 հաշվով առավելության հասավ թաիլանդցի թենիսիստը: Սակայն հաջորդ երկու մրցափուլերում Նալբանդյանին հաջողվեց մրցակցի նկատմամբ առավելության հասնել (6-4, 6-4) եւ շահել մրցամարտը: Դավիթի հաջորդ մրցակիցը ֆինն Յարի Նիեմինենն էր: Ցավոք, Դավիթին չհաջողվեց նրան հաղթել (2-6, 6-2, 2-6):

Մրցաշարում հաջող է հանդես գալիս ռուսաստանցի Միխայիլ Յուժնին: Նա հաջորդաբար հաղթելով գերմանացի Շուտլերին (7-6, 6-1) եւ սլովակ Հրբատուն (6-4, 6-2) մտել է քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում Յուժնին ուժերը պետք է չափի թաիլանդցի Պարադորն Շրիչափխանի հետ: Վերջինս երկու խաղափուլում հաղթեց կորեացի Լի Խյուն Թայքին (6-4, 6-3):

Աշոտ Հայրապետյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4