ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը սեպտեմբերի 17-ին քննության է առել դատապարտյալների ներման խնդրագրերը: Համաձայն նախագահի հրամանագրի ներում է շնորհվել 13 հոգու: Մասամբ ներում է շնորհվել 22 դատապարտյալների: Մերժվել է ներում շնորհել 16 հոգու, հաշվի առնելով նրանց կատարած հանցագործությունների ծանրությունը:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ նախագահի հրամանագրով ներվածների թվում են Սամվել Բաբայանը եւ Էրիկ Փարամազյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար եւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատապարտված էր 2000 թ. մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման մեղադրանքով: Էրիկ Փարամազյանը դատապարտված էր նույն գործով: