Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի ավարտական խաղը կայացավ Աբովյանում, որտեղ «Դինամո-Զենիթը» հյուրընկալել էր մրցանակային 2-րդ տեղին հավակնող «Միկայի» ֆուտբոլիստներին: Առաջին խաղակեսում չնայած ֆուտբոլիստների ներդրած ջանքերին, դարպասները մնացին անառիկ: Ընդմիջումից հետո «Միկայի» ֆուտբոլիստները բացեցին հաշիվը: Մինչեւ խաղավարտ կողմերը մեկական գնդակ փոխանակեցին: «Միկան» հաղթեց 2-1 հաշվով եւ էլ ավելի ամրապնդեց իր դիրքն աղյուսակի 2-րդ հորիզոնականում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ