Թուրքիայում ձերբակալվել է երկրի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Մեհմեթ Ուստյունդագը: Նա մեղադրվում է մարզուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար: Մարզչի դեմ մեղադրանք են հարուցել աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Սիբել Շիմշեկը, Այլին Դասդելենը եւ Սուլե Շահբազը: Մարզիչը մեղադրվում է նաեւ նրանում, որը մարզուհիներին վիտամինների անվան տակ արգելված խթանիչներ է պարտադրել ընդունել, նրանցից գրպանել է մրցանակային պարգեւավճարները: Մարզուհիների համոզմամբ, աշխարհի չեմպիոնուհի Էսմա Ջանը չդիմանալով մարզչի հալածանքներին, 1998 թ. ինքնասպան էր եղելՙ ընդունելով քնաբերի մեծ չափաբաժին: Ուստյունդագն ազատվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից եւ այժմ գտնվում է Անկարայի բանտերից մեկում, ընթանում է հետաքննություն:
Աշոտ Հայրապետյան