«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2004-10-01 | #173, 2004-10-02 | #174, 2004-10-05


ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

Առաջնության 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Բանանցը» հյուրընկալել էր «Դինամո-Զենիթին»: Այդ խաղը վերածվեց «Բանանցի» երիտասարդ հարձակվող Սամվել Մելքոնյանի բենեֆիսի, որը դարձավ թիմի խփած բոլոր 4 գոլերի հեղինակը: «Բանանցը» հաղթեց 4-0 հաշվով: Երրորդ տեղի համար պայքարում «Բանանցի» գլխավոր հակառակորդ արարատցիներն էլ այս տուրում խոշոր հաշվով հաղթեցին: Ոսկեհատում ընդունելով «Շիրակին», արարատցիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասըՙ աչքի ընկնելով գրագետ գործողություններով, հարձակողական ակտիվ խաղով: Երկու գոլ խփեց պաշտպան Արթուր Խաչատրյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վահե Թադեւոսյանը: Նշենք, որ մրցավար Արարատ Ճաղարյանն անզուսպ վարքագծի համար դաշտից հեռացրեց շիրակցի Արտակ Ադամյանին, ինչպես նաեւ երկու դեղին քարտի արժանացած արարատցի Հայկ Նարիմանյանին: Խաղից հետո մեզ հետ զրույցում «Արարատի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը հետեւյալը նշեց. «Արարատցիները պատվով դուրս եկան դժվարին փորձությունիցՙ տոնելով համոզիչ հաղթանակ, ինչի համար շատ ուրախ եմ: Գոհ եմ տղաների գործողություններից, որոնք առանձին դրվագներում աչքի ընկան կատարողական վարպետությամբ: Հաղթանակը հուսադրող է եւ ապացուցում է, որ թիմն ընդունակ է շարունակելու պայքարը մրցանակային տեղերի համար: Շիրակցիներին էլ հաջողություն եմ ցանկանում բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար մղվող պայքարում»: Իսկ ահա «Շիրակի» գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը գտնում է, որ պարտության գլխավոր պատճառներից մեկն իր որդուՙ Արտակ Ադամյանի անզուսպ վարքագիծն էր. «Տղաների տրամադրվածության, պայքարելու ցանկության, նրանց գործողությունների վրա իր բացասական ազդեցությունը թողեց Ադամյանի անզուսպ պահվածքը, որի հետեւանքով մի ակնթարթում թիմի ողջ ջանքերը ջուրը թափվեցին: Նման փորձառու ֆուտբոլիստը պետք է կարողանա զսպել կրքերը: Ընթացիկ մրցաշրջանում «Շիրակը» հաճախ է պատժվում մրցավարների կողմից, ինչը խաղային եւ կենցաղային ցածր կարգապահության հետեւանք է»:

«Նաիրի» մարզադաշտում «Կոտայքի» եւ «Կիլիկիայի» սկզբունքային մրցավեճը 2-0 հաշվով շահեցին աբովյանցիները: Նրանցից աչքի ընկան Արման Մինասյանն ու Արմեն Բաբայանը: Հետաքրքրական է, որ որոշ ընդմիջումից հետո ՀՀ առաջնությունում իր ելույթները շարունակեց դարպասապահ Հարություն Աբրահամյանը, որն այդ խաղում պաշտպանում էր «Կոտայքի» դարպասը: Վերջինիս կազմում խաղին մասնակցեցին իրանցի երեք ֆուտբոլիստներ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Փյունիկի» եւ «Միկայի» հանդիպումը հետաձգվել է:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ21183066-1957
2. Միկա21134432-2043
3. Բանանց22114733-2937
4. Արարատ2396833-2933
5. Դ.-Զենիթ22751019-3426
6. Շիրակ23471223-3719
7. Կոտայք22451323-4117
8. Կիլիկիա22341523-4313

Ռմբարկուները

Գալուստ Պետրոսյան«Փյունիկ»15
Նշան Էրզրումյան«Կիլիկիա»15
Էդգար Մանուչարյան«Փյունիկ»14
Լեւոն Փաչաջյան«Փյունիկ»12
Արմեն Շահգելդյան«Միկա»10

Աշոտ Հայրապետյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4