Շառլ Ազնավուրի հրապարակով անցնող անցորդները տարակուսած էին: Այդտեղ հավաքված մարդկանց մեծ բազմությունը տարակուսած, սակայն հետզհետե աճող ոգեւորությամբ հետեւում էր «Կոկյուետ» ֆրանսիական թատերախմբի «Մայրիկի հուղարկավորությունը» բացօթյա ներկայացմանը: Ընտանիքը հուսահատորեն փնտրում է գերեզմանատուն տանող ճանապարհը: «Կոկյուետը» ընթացքում ստեղծագործում էՙ օգտագործելով տրանսպորտը, խանութները, անցորդներին: Շառլ Ազնավուրի հրապարակից թատերախումբը շարժվեց Հյուսիսային պողոտա, այնուհետեւ Աբովյան փողոցով Ազատության հրապարակ: Ներկայացմանը հետեւող մարդիկ պասսիվ հանդիսատեսից վերածվում էին ակտիվ մասնակցի, իսկ ավարտին արդեն համառորեն լուսանկարվում էին դերասանների հետ: Կարծիքները տարբեր էին: Սակայն ակնհայտ էր, որ ներկայացումն այդպես էլ ոչ ոքի անտարբեր չթողեց:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ