«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2004-10-05 | #175, 2004-10-06 | #176, 2004-10-07


ՄԵԿՆԱՐԿՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ

Լիոնում մեկնարկել է թենիսի միջազգային հերթական խոշոր մրցաշարը, որի 32 մասնակիցների թվում էր նաեւ Սարգիս Սարգսյանը: Սակայն, ցավոք, նա առաջին իսկ հանդիպումից հետո դուրս մնաց հետագա պայքարից: Սարգսի մրցակիցը մրցաշարի թիվ 3 ռակետ Խուան Կառլոս Ֆեռերոն էր: Իսպանացի թենիսիստը հաղթեց երկու խաղափուլերում էլ (6-3, 7-6): Աթենքում օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո առայժմ անհաջող է հանդես գալիս չիլիացի թենիսիստ Նիկոլաս Մասուն: Նա էլ Սարգսյանի նման առաջին իսկ փուլից հետո մրցասպարեզը թողեց պարտվածՙ զիջելով իտալացի Կալյերոյին (3-6, 4-6):

Մրցաշարը հաջող սկսեց Միխայիլ Յուժնինՙ հաղթելով Խոռնային (6-4, 7-6): Մաքսիմ Միրնին էլ հաջողությամբ հաղթահարեց առաջին փուլի արգելքըՙ պարտության մատնելով Անչիչին (6-3, 6-1): Հաջորդ փուլ են մտել նաեւ Ֆեռերը, Սոդերլինգը, Սպեյդին, Ստեպանեկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4