«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2004-10-08 | #178, 2004-10-09 | #179, 2004-10-12


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՆ

Վերջապես իր հաջող մրցելույթով երկրպագուներին ուրախացրեց Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը մեկնարկային երկու պարտություններից հետո Պորիում 1-0 հաշվով հաղթեց ֆիններին: Միակ գոլը հանդիպման 77-րդ րոպեին խփել է «Բանանցի» հարձակվող Սամվել Մելքոնյանը: Այսպիսով, Վարդան Մինասյանի սաները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնեցինՙ ռեւանշի հասնելով ֆինների նկատմամբ Երեւանում նույն հաշվով կրած պարտության դիմաց:

Այդ խաղում երիտասարդական հավաքականը հանդես է եկել հետեւյալ կազմով. Ապուլա Բետե, Ռոբերտ Արզումանյան, Կարեն Յայլոյան, Կառլ Լոմբե, Արմեն Տիգրանյան, Մխիթար Գրիգորյան (Սուրեն Սարգսյան, 90), Արման Մինասյան (Ալեքսանդր Պետրոսյան, 52), Տիգրան Դավթյան, Խորեն Վերանյան, Լեւոն Փաչաջյան, Սամվել Մելքոնյան (Արարատ Առաքելյան, 79): Ցավալին միայն այն է, որ մեր 5 ֆուտբոլիստներՙ Առաքելյանը, Դավթյանը, Լոմբեն, Փաչաջյանն ու Յայլոյանը զգուշացվեցին:

Ընտրական առաջին խմբի առաջատարներըՙ ռումինացիները 1-4 խոշոր հաշվով զիջեցին չեխերին, որոնցից 3 գոլ խփեց Յունը: Հոլանդացիները հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեցին մակեդոնացիներին:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Ռումինիա32017-56
2. Չեխիա21104-14
3. Հոլանդիա21102-04
4. Ֆինլանդիա31021-23
5. Մակեդոնիա31025-73
6. Հայաստան31021-53

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4