«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2004-10-13 | #181, 2004-10-14 | #182, 2004-10-15


ԱՄՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ 10-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն տասը տարի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանում իրականացնում է վերապատրաստման ծրագրեր: Դրանց նախկին փորձը, մարդկային եւ ինստիտուցիոնալ կարողությունների հետագա զարգացումը քննարկելու նպատակով երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց քննարկում, որին մասնակցում էին ամերիկյան կազմակերպությունների, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ բիզնես ծառայությունների ներկայացուցիչները: Վերջիններս լավ ծանոթ են գործակալության իրականացրած ծրագրերին, քանի որ մշտապես առնչվում են դրանց եւ պարբերաբար արտահայտում իրենց տեսակետներն ու առաջարկները:

Քննարկման նպատակի եւ խնդիրների մասին խոսեցին ԱՄՆ միջազգային գործակալության տնօրենի պաշտոնակատար Կարլ Ֆիքենշերը, Կրթության զարգացման ակադեմիայի նախագահ եւ գործադիր ղեկավար Ստիվն Մոզլին:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց բանկի կադրային քաղաքականությունն ու մասնակցությունը վերապատրաստման ծրագրերին:

USAID-ի վերապատրաստման տասնամյա ծրագիրը Հայաստանում ամփոփեց Կրթության զարգացման ակադեմիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Անուշ Եդիգարյանը, իսկ մարդկային ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տասնամյա փորձըՙ ծրագրի ղեկավար Եվա Հյուսյանը: Այնուհետեւ մասնակիցները մտքեր փոխանակեցինՙ իրենց կարծիքներն ու առաջարկները արտահայտելով ծրագրի հեռանկարի վերաբերյալ:

Ռ.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4