Ֆուտբոլի աշխարհի 2006 թ. առաջնությանը ֆուտբոլիստների լավագույն ձեւով նախապատրաստվելու համար ՖԻՖԱ-ն փոփոխել է միջազգային հանդիպումների օրացույցը: 2006 թ. աշուն-գարուն մրցակարգով անցկացվող ազգային բոլոր առաջնություններն ու գավաթի մրցաշարերը պետք է ավարտվեն մինչեւ մայիսի 14-ը:
Փոփոխվել են նաեւ եվրոպական գավաթների եզրափակիչ հանդիպումների անցկացման ժամկետները: ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին, իսկ մայիսի 24-ին հայտնի կդառնա չեմպիոնների լիգայի հաղթողը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ